211652_close_icon
views-count3047 դիտում article-date 12:08 01-12-2021

Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը այսօր՝ դեկտեմբերի 1-ից, հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո:

ՖԻԴԵ–ի կայքում հայ շախմատիստի տվյալները փոխվել են. նա արդեն ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան:

Լևոն Արոնյանը 2772 միավորով 6-րդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը դեռ այս տարվա մարտին հայտարարել էր, որ որոշել է տեղափոխվել ԱՄՆ և հանդես գալ ամերիկյան դրոշի ներքո:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր