27102 դիտում
15:45 01-12-2021
Նշվել են «օմիկրոն» շտամի նոր ախտանշանները
Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել Է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես, բժիշկը հայտարարել Է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում Է շատ թեթեւ ձեւով, բայց որեւէ պնդում անելը դեռ վաղ Է: «Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում Է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել Է Պիլեյը:
Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդաասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել Է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի եւ հոտառության կորուստ։
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
13:38 19-01-2022
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Օմիկրոն շտամի հիմնական ախտանշանները
1440 դիտում
21:05 29-11-2021
Շվեյցարիայում կայանալիք ձմեռային ունիվերսիադան չեղարկվեց կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի պատճառով
4927 դիտում
15:46 28-11-2021
Ավստրալիան գրանցել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի առաջին երկու դեպքերը
Այս բաժնից
388 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
214 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը
568 դիտում
17:39 19-04-2024
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ