211652_close_icon
views-count1850 դիտում article-date 19:15 01-12-2021

«Տաթև» կրթահամալիրում ստաֆիլակոկ է հայտնաբերվել միայն հավի մսով և գազարով խճողակում, իսկ հումք սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։

Արդյունքում հոսպիտալացվել էր 4 երեխա: Կրթահամալիրում ՍԱՏՄ տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր հետազոտության նպատակով, նմուշներ էին վերցվել ինչպես առկա սննդամթերքից, այնպես էլ ուտեստների համար օգտագործված հումքից։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ անհամապատասխանություն (ստաֆիլակոկ) է հայտնաբերվել միայն հավի մսով, սոխարածով և գազարով խճողակում, իսկ հումք հանդիսացող սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր