211652_close_icon
views-count1566 դիտում article-date 23:06 01-12-2021

ՀայՓոստը և Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն

ՀայՓոստը և Լատվիայի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։

ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Լատվիայի փոստի տնօրեն Մարցիս Վիլկանսը Երևանի նորացված 0056 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «ՀայՓոստը ընդլայնում է միջազգային համագործակցությունը՝ փոստային ծառայությունների  մատուցման նոր մշակույթձևավորելով: Մեր նպատակն է հաճախորդներին մշտապես առաջարկել  նորարար և առաջադեմ լուծումներով ծառայություններ, նոր ուղղություններ»:

Կողմերը, համաձայն Լատվիայի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն փոստային, լոգիստիկ և ֆինանսական ոլորտներում: ՀայՓոստի և Լատվիայի փոստի նոր նախաձեռնությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Լատվիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման նոր լոգիստիկ լուծումների կբերի: Ի դեպ, Լատվիայում է գտնվում Aliexpress-ի, ինչպես նաև մի շարք այլ փոստային և առաքման ծառայությունների տարածաշրջանային կենտրոնները:

Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն:

ՀայՓոստը և Լատվիայի փոստը առաջիկայում նոր աշխատանքային խմբեր կձևավորեն, ինչպես նաև կանցկացնեն կանոնավոր հանդիպումներ ձեռք բերված  համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ:
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր