211652_close_icon
views-count7277 դիտում article-date 19:54 01-12-2021

Դեռ շատ անելիքներ կան. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը՝ համայնքում կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին. MegaNews.am

MegaNews.am-ի զրուցակիցը մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է։

-Պարո՛ն Մկրտչյան, Ձեր աշխատանքաին գործունեության ընթացքում ի՞նչն եք համարում ձեռքբերում և ի՞նչը՝ թերացոււմ:

- Թերացումների մասով պետք է ասել՝ դեռ շատ անելիքներ կան, բայց միաժամանակ պետք է ընդգծեմ՝ այն աշխատանքները, որոնք այս տարիների ընթացքում կատարվել են, մեծ ձեռքբերումներ են, և դա ոչ թե Ռազմիկ Մկրտչյանի ձեռքբերումն է, այլ համայնքի։ Սա ամբողջ թիմի և վարչական շրջանի ձեռքբերումն է։ Տարիներ շարունակ քիչ հավաքագրվող գումարներ, քիչ կատարվող աշխատանքներ․․․

Այս ամենը չեն նշում՝ միտված լինելով նախկիններին փնովելու, պարզապես ասում եմ այն, ինչն իրապես կատարվել է։ Մեր կատարած աշխատանքի գնահատականը պիտի ժողովուրդը տա, և կարծում եմ՝ տալիս է այս գնահատականը։

- Անկասկած, ձմռան մասին խոսելիս հարկավոր է հաշվի առնել տվյալ եղանակի առանձնահատկությունները․ որքանո՞վ է համայնքը պատրաստված դիմակայելու ձյանը և սառուցին:

- Երևի չեմ կարող հիշել մի տարի, երբ ձնամաքրման աշխատանքները վատ են իրականացվել։ Իհարկե, մասնակի թերացումներ կան, որոնց մասին մենք ևս նշում ենք, և կան պարտականություններ՝ տնտեսվարողների կողմից, որոնք կարելի է ասել՝ չեն իրականացվում։ Խոսքն ավագանու «48 N» որոշման մասին է, որով հստակ ամրագրված է՝ տնտեսվարողները տվյալ կառույցից մինչև եզրաքար ընկած հատվածը պետք է մաքուր պահեն և մաքրեն ձյունը։ Ցավոք, այդ աշխատանքները գումարվում են մեր կողմից կատարվելիք աշխատանքներին․ դա իմ նշած խնդիրներից է։ Այսինքն՝ տեղային փոքրիկ խնդիրների մասին է խոսքը, իսկ գլոբալ առումով՝ կարելի է ասել՝ տեխնիկայով զինված, պատրաստ սպասում ենք ձյանը․ վստահեցնում եմ՝ խնդիր չի լինելու։

Հին մեխանիզմներով ձնամաքրման աշխատանքի իրականացում, ինչպես նախկինում էր՝ մեքենայի թափքի վրա կանգնած՝ աշխատանքներ իրականացնող, աղ ու ավազ լցնող աշխատողներ մեր քաղաքացիներն արդեն իսկ չեն տեսնում․ մենք ունենք անհրաժեշտ տեխնիկաներ, և ձյան մաքրման աշխատանքներն իրականացվում են ժամանակակից մեթոդներով։

- Աղբահանության հարցը միշտ արդիական է․ այս տարի, սակայն, տեղի ունեցան էական փոփոխություններ բազմաբնակարանային շենքերի աղբահանության կարգում: Ինչո՞ւ դա արվեց և արդյո՞ք այն արդյունավետ է։

- Բնակչությանը հուզող էական հարցերից մեկն էլ համատիրությունների խնդիրն է․ ստացվում է՝ նույն վարչական շրջանում հարցերի մի մասով զբաղվում է համայնքը, մյուս մասը՝ համատիրությունները, ու դա բնակիչների շրջանում ստեղծում է շփոթմունք և կասկածներ, ուստի, եկե՛ք տարանջատենք, թե ո՞րն ու՞մ լիազորությունների տիրույթում է ու արդյո՞ք Դուք անձամբ գոհ եք մեր համատիրությունների աշխատանքից...

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր