211652_close_icon
views-count2350 դիտում article-date 20:54 01-12-2021

Աշոցքի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Աշոցքի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է։

Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

 

Նմանատիպ նյութեր