211652_close_icon
views-count2747 դիտում article-date 10:34 02-12-2021

Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է.

Երևանի ավագանի՛, բա չե՞ս ամաչում...

Մեր օրերի տրագիկոմիզմն այն է, որ Երևանի ավագանին հրատապ կարգով Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում բոլոր ժամանակներում և բոլոր ղեկավարներին անխափան քծնած, այսօր էլ՝ հայտնի վիժվածքին արվեստագիտության դոկտորի բառամթերքով սոկրատեսացնող պնակալեզին, բայց ձերբակալվում է արցախյան երեք պատերազմներին, իսկ 44-օրյային՝ տղայի հետ միասին մասնակցած և հերոսացած Աշոտ (Երկաթ) Մինասյանին։

Ըստ էության, շարունակվում է՝ Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան...

Հ.Գ. Աշոտ, հիշում ե՛ս, տեսնելով, թե ինչ է կատարվում շուրջբոլորդ՝ Արցախն ազատագրողների նկատմամբ, մի օր զրույցի ժամանակ ասացիր՝ մարդ ամաչում էլ է, որ ազատության մեջ է...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր