211652_close_icon
views-count1991 դիտում article-date 13:21 02-12-2021

Առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչության 40 %-ը, 2-րդ դեղաչափը՝ 23,9 %-ը. Անահիտ Ավանեսյան

Համավարակի հետ կապված ունենք որոշակի մեղմացում, սակայն սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ գիտեք, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ «Օմիկրոն», որով վարակված քաղաքացի ՀՀ-ում չի հայտնաբերվել, բայց դեռ հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություն կարող է ունենալ, մարդիկ ինչ ծանրությամբ կտանեն հիվանդությունը: Այս մասին Կառավարության  այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, իհարկե, շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Երկու անգամ պատվաստված քաղաքացիների թիվը հատել է 480 հազարի շեմը, մոտենում ենք 500 հազարին: Օրական, բացի շաբաթ-կիրակի օրերից, հաջողվում է 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել»,- ասաց նա:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումների առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչության 40 տոկոսը, և երկրորդ դեղաչափը ստացել է, այսինքն ամբողջական պատվաստում ունի 23,9 տոկոսը:

Նմանատիպ նյութեր