211652_close_icon
views-count5971 դիտում article-date 13:45 02-12-2021

Փաշինյանը դատախազին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են կովիդից մահվան թվերը տարբեր

Անգամ եթե Օմիկրոն շտամի դեպքում պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով, միեւնույն է,  հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, այս պահին բուժում է ստանում 12 հազարից ավելի քաղաքացի, որոնցից պատվաստված է ընդամենը 1068-ը, ինչը 8,6 տոկոսն է կազմում. «Հոսպիտալացված 2349 քաղաքացուց պատվաստված է ընդամենը 87-ը: Սա եւս ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»,- ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ի տարբերություն կա. «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետեւ սկզբունքային հարց է՝ պարզել, թե արդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ չի եղել:

Եթե կա որեւէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետեւողական լինենք, իսկ եթե պարզվի, որ տեխիկական հարց է, դա առիթ է, որպեսզի համակարգում եղած բացերը փակենք»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր