211652_close_icon
views-count8333 դիտում article-date 16:06 02-12-2021

Դատարանը Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացրեց

News.am-ը գրում է. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, բավարարեց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանի միջնորդությունը, ըստ որի՝ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց։

Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալը քրեական գործի նախաքննության ընթացքում դրսեւորել է պատշաճ վարքագիծ։

Գալստյանն անիրատեսական համարեց նաեւ այն, թե Սայաթ Շիրինյանն իր դեմ ցուցմունք տվող անձի նկատմամբ որեւէ ազդեցություն կարող է ունենալ. «Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ցուցմունք տվողը ոստիկանության բարձրաստիճան անձ է»։

Պաշտպանը նաեւ հիշեցրեց, որ Շիրինյանին առաջադրված մեղադրանքը ծանր հանցանք չի համարվում։

Գործով մեղադրող դատախազն էլ ասաց, որ քրեական գործը դեռ դատաքննության փուլ չի մտել եւ, ըստ նրա, չի վերացել անհրաժեշտությունը, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվի։

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նմանատիպ նյութեր