211652_close_icon
views-count1147 դիտում article-date 19:20 02-12-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ դեկտեմբերի 2-ին համատեղ դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 40 տրանսպորտային միջոց։

Արդյունքում՝ հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող  տրանսպորտային  միջոց և առանց դիմակի վարորդ։ Խախտումների հիմքով կազմվել է 3 վարչական արձանագրություն։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։
 

Նմանատիպ նյութեր