211652_close_icon
views-count34527 դիտում article-date 10:34 03-12-2021

«Ձեր մատը տեղավորեք այնտեղ, որտեղ պիտի լինի մատը ու շարունակեք». Մամիկոն Ասլանյանը՝ Արամ Խաչատրյանին. aravot.am

aravot.am-ը գրում է. Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում սպասվում է համայնքների խոշորացում:

Վանաձոր, Շահումյան, Գուգարք եւ Դարպաս համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Խոշորացման արդյունքում կստեղծվի եւս մեկ խոշորացված փունջ՝ Վանաձոր կենտրոնով: Ընտրություններին մասնակցում են 10-ը քաղաքական ուժ` 9 կուսակցություն եւ 1 դաշինք: Այս պահին քաղաքական ուժերի առաջին համարների ներկայացուցիչները Հ1 հեռուստաընկերության ուղիղ եթերում մասնակցում են հեռուսատաբանավեճի:

Թեկնածուներին տրված առաջին հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն, որպեսզի ձմռանը փողոցներն ու մայթերը լինեն անցանելի, այլ ոչ թե այսօրվա պատկերը տեսնենք ամբողջ ձմռանը: Այս թեմայի շուրջ բուռն քննարկում տեղի ունեցավ հատկապես «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջեւ: Վերջինս իր խոսքում նշեց, որ այսօր իրեն տեղեկացրել են, որ Վանաձորն ունի 2 ձնամաքրման մեքենա, սակայն դրանցից մեկը գտնվում է ոչ սարքին վիճակում. «Եթե չեմ սխալվում մի քանի ամիս է, որ գտնվում է անսարք վիճակում, բայց չգիտես ինչո՞ւ քաղաքապետարանի բյուջեից այս տարվա ընթացում սպասարկման համար կարող է մոտավորապես թիվ ասեմ, մի քանի միլիոն դրամ է ուղղվել ծառայողական մեքենաների համար: Որը կարելի էր այդ մեքենաներից մեկը սարքել, որպեսզի կարողանային այդ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով իրականացնել: Սա նոր խնդիր չէ, սա մի քանի տարվա խնդիր է: Սրա մասին մենք պետք է շուտ մտածեինք»:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր