211652_close_icon
views-count1064 դիտում article-date 12:16 03-12-2021

ԵՏՀ-ն և Բելառուսի Էկոնոմիկայի նախարարությունը քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկաների գործառման արդիական հարցերը

ԵԱՏՄ ներքին շուկաների գործառման և զարգացման հարցերը քննարկեցին ԵՏՀ ՏՀՏ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը և Բելառուսի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Միտյանսկին:

Հանդիպումը կայացավ դեկտեմբերի 1-ին ԵՏՀ գլխադասային գրասենյակում: Հանդիպումը կայացել է ԵՏՀ գլխադասային գրասենյակում: Վարոս Սիմոնյանը նշեց, որ կոոպերացիոն կապերի զարգացումն ու խորացումը Միության ներքին շուկայում ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա էական ազդեցություն թողնող խոչընդոտների վերացման կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում:

«Կարևոր է աշխատանքում հավասարակշռված մոտեցում գնել և ստեղծել ավելի հստակ գործիքակազմ, որը կնպաստի Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը», – ընդգծեց ԵՏՀ նախարար Վարոս Սիմոնյանը: Սերգեյ Միտյանսկին իր հերթին նշեց, որ Բելառուսի Հանրապետությունն ապագայում էլ նպատակաուղղված է եվրասիական տարածքում խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցվածքային աշխատանք իրականացնել:

«Էկոնոմիկայի նախարարությունը ներկա պահին խոչընդոտների վերացման աշխատանքների ուժեղացման մասով որոշակի առաջարկություններ է նախապատրաստում, այդ թվում նաև ԵՏՀ-ում ուղղության մեթոդաբանության կատարելագործման մասով»,

– ԲՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Միտյանսկի: Կողմերը համաձայնության եկան խոչընդոտների վերացման ոլորտում Միության նորմատիվային բազայի կատարելագործման աշխատանքների կարևորության և արդիականության հարցում: Հանդիպմանը շոշափվեցին բացառումների և սահմանափակումների վերացման մասով «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքները, առանձին արգելքների վերացման, ինչպես նաև եվրասիական տարածքում թվայնացման և Միության ընդհանուր գործընթացների զարգացման հարցեր:

Նմանատիպ նյութեր