211652_close_icon
views-count1732 դիտում article-date 15:53 03-12-2021

Դատախազությունն ուսումնասիրում է հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունները

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Պաշտպանության նախարարությունում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր  էջում գրել  է   ՀՀ   գլխավոր   դատախազի   խորհրդական   Գոռ  Աբրահամյանը:

«Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր