877 դիտում
17:41 03-12-2021
Արցախում ակտիվացել է պատվաստումային գործընթացը
Արցախի Հանրապետությունում ակտիվացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
«COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում կատարվել է 4993 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 3585 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 1408 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը):
Արձանագրենք, որ միայն նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 2827 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 2373 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 454 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը):
Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը իրականացվում է 4 տեսակի՝ «ՍՊՈՒՏՆԻԿ-V», «ԱՍՏՐԱԶԵՆԵԿԱ», «ՍԻՆՈՖԱՐՄ» և «ՄՈԴԵՌՆԱ» պատվաստանյութերով:
Կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են թե առողջապահության նախարարության և թե բժիշկների կողմից։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերն ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։
Օրերս ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Արցախ էին ժամանել բարձրակարգ էքսպերտ մասնագետներ՝ հանրապետությունում «Covid-19»-ի համավարակի հետ պայմանավորված տեղում ուսումնասիրություններ իրականացնելու, իրավիճակը գնահատելու և իրենց ունեցած փորձը փոխանցելու նպատակով։
Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդության նվազում և մահացության դեպքերի բացառում:
Անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»:

Նմանատիպ նյութեր
2560 դիտում
09:01 09-09-2021
Տապալված ոլորտի ինքնահավան ղեկավարը. պատվաստումային գործընթացը՝ ձախողված. «Ժողովուրդ»
1941 դիտում
15:30 21-11-2021
Շարժական պատվաստումային գործընթացը շարունակվելու է Կապան խոշորացված համայնքի բնակավայրերում
987 դիտում
16:41 02-05-2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է
Այս բաժնից
322 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
736 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
331 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին