927 դիտում
22:37 03-12-2021
Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գործող կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության կառավարությունը:
Պետական նախարարն ընդգծել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքը՝ շեշտելով, որ նախընտրելի արդյունավետությանը հասնելու համար դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու:
«Տարբեր ահազանգեր են ստացվում այն մասին, որ դեռևս շատ քաղաքացիներ ու տնտեսվարողներ չեն պահում կարանտինի կանոնները: Խստորեն պահանջում եմ հետևողական ու արդյունավետ կերպով կիրառել վերահսկողական մեխանիզմները: Այս պահին պատասխանատվությունը մեծ չափով տնտեսվարողների վրա է դրված՝ առաջարկելով կառավարության լիարժեք աջակցությունը մասնագիտական խորհրդատվության, կազմակերպական և, ըստ կարիքի, նյութական տեսքով: Եթե տնտեսվարողներն ու պետական մարմինները իրենց տարածքներում լիովին պահպանեն հակահամաճարակային կանոնները, կունենանք արդյունավետ կարանտին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Արցախի առողջապահության նախարարը, ոստիկանության պետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք խոսել են կարանտինի ընթացքում կիրառվող հիմնական միջոցառումների և սահմանափակումների ապահովման աշխատանքների մասին, նշել առկա խնդիրները: Պետական նախարարը հանձնարարել է բարձր պատասխանատվություն ցուցաբերել և խիստ վերահսկողություն սահմանել առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման հարցում:
Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հեռավար ուսուցման անցած հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Պետական նախարարը հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրությամբ՝ այդ հարցում կարևորելով մատչելիության ու իրազեկվածության սկզբունքների արդյունավետ ապահովման անհրաժեշտությունը: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատվաստանյութերի անհրաժեշտ քանակի, ախտահանող ու պաշտպանիչ միջոցների անհրաժեշտ քանակության ապահովությունը գտնվում է կառավարության ուշադրության ներքո:

Նմանատիպ նյութեր
7646 դիտում
23:30 05-11-2021
Նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը
2595 դիտում
16:07 09-02-2017
Կներդրվի գնումների մասնակի կենտրոնացված համակարգ. կպարզեցվի գնման գործընթացը
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7703 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը