211652_close_icon
views-count2681 դիտում article-date 11:50 05-12-2021

Դուման(յան), քո ինչի՞ն էր պետք էս ամենը․․․ aravot.am

 aravot.am-ը գրում է. Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Սիսակ Արմենի Գաբրիելյանը սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ալբերտի Հակոբյանին ուլտիմատում ներկայացրեց։ «Արա, մատդ հետույքդ (փոխարինել եմ ավելի մեղմ բառով) կկոխեմ» հայտարարեց Սիսակը, ով ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և հարվածեց Վահեին, ով ներկայացնում է «Հայաստան» խմբակցությունը։

Գիտության առևտրայնացման պայմաններում, ինչի մասին զառանցանքը արդեն երկու տասնամյակ է լսում եմ տարբեր իշխանություններից, գիտական միտքը հասավ գիտության և տնտեսության միաձուլման մի նոր մակարդակի։

Այս դիսկուրսը ունկնդրեցին ոչ միայն մոտ հարյուր մտքի գիգանտներ՝ այն է ժողովրդի ընտրյալներ, այլ հազարավոր հեռուստադիտողներ։ 1,024,892 մարդ սրանց է ընտրել։ Եթե նրանք սպառնալիք չեն տեսնում՝ ոչ մատի, ոչ հետույքի վնասվածքի համար, ես ո՞վ եմ, որ վիճեմ։ Վերջիվերջո համար մեկ մանդատը կրող ԱԺ նախագահը դեռ վերջերս սրան-նրան գլխով «բոքսում էր»։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր