211652_close_icon
views-count5484 դիտում article-date 16:44 05-12-2021

Հողերը ընդդիմությունն է հանձնել, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած եղել է այդ ստորագրությունը. Մասիսի համայնքապետի իշխանական թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Բարձր տրամադրությամբ գնում եմ ընտրության, շանսերս մեր թիմի համատեղ աշխատանքի, ժողովրդիհետ շփման արդյունքում բարձր եմ գնահատում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասիս համայնքի իշխանական թեկնածու Սայեն Հայրապետյանը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանության կողմից կիրառված վարչական լծակների, ինչպես նաև իր ու Արարատի մարզպետի հարաբերությունների վերաբերյալ հարցին Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ մի կերպ, չի եղել նման բան։ Ես պատերազմին մասնակցած տղա եմ, ահագին մարտական ընկերներն ունեմ, լիքը, բոլորն էլ  իմ ընկերներն են»։

Ինչ վերաբերում է հեռուստաբանավեճին մասնակցելուց հրաժարվելուն, Հայրապետյանը պատասխանեց, որ  չընտրված քաղաքապետի հետ չի բանավիճում։ Հարցին` ինչ հիմքով է նման հայտարարություն անում, Հայրապետյանը պատասխանեց.«Հինգ տարի առաջ, ինքը գիտի ինչի համար եմ ասում»։

Հայրապետյանը չպատասխանեց ուղղորդումների, մի շարք համայնքներում սոցիալական աջակցություն բաժանելու վերաբերյալ  հարցերին։

Այն հարցին, նորմա՞լ է, որ երկրապահը մաս է կազմել հողերը հանձնած իշխանությանը և հանդիսանում է նրա ներկայացուցիչը, Հայրապետյանը պատասխանեց. «Ո՛չ, ընդդիմություն է հանձնել՝ Լևոն Տեր- Պետրոսյանից սկսած այդ ստորագրությունը եղել է, որ հանձնեն հողերը»,- ասաց Մասիս համայնքի համայնքապետի իշխանական թեկնածու Սայեն Հայրապետյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր