211652_close_icon
views-count19631 դիտում article-date 18:49 05-12-2021

Ձեզ բացակա չենք դնի. Արմավիր քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, արմավիրցի լեգենդ դարձած 38 անմահ հերոսների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Արմավիր քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում 38 անմահ արմավիրցի հերոս դարձած լեգենդներին:
 
Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմների մասնակիցներ, ովքեր ականատես եղան փոքրիկների հրաշք պարերին և ունկնդրեցին կենդանի երաժշտություն:

Ներկաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպիչ Հասմիկ Մարգարյանին:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, գրեթե ամեն օր մարդաշատ է լինում Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում: Պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած արմավիրցի հերոսները:
 
Ամեն օր  Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած առյուծ ու արծիվ տղերքի շիրիմներ են այցելում ոչ միայն հարազատները, այլև անծանոթ քաղաքացիներ:

Զինվորական պանթեոնը ստեղծվել է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի շնորհիվ ու հիմա ներկայիս քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նույնպես հետևողականորեն հետևում է, որպեսզի պանթեոնում  պահպանվեն սանիտարական նորմերը:

Հերոսների շիրիմներին խոնարհած ծաղիկներն ու ծաղկեպսակները երբ թառամում են, քաղաքապետարանի աշխատակիցները ժամանակին հեռացնում են դրանք, երբեմն էլ կատարում են խնկարկումներ:

Ակսեն Հարութունյան

Գրիգոր Ստեփանյան

Կարեն Հայրապետյան

Նարեկ Վարդանյան

Վրեժ Ավետիսյան

Սարգիս Պողոսյան

Էդգար Բարսեղյան

Շալիկո Գևորգյան

Գուրգեն Մահտեսյան

Խաչիկ Ավետիսյան

Արսեն Ավետիսյան

Մանվել Դավթյան

Արթուր Խաչատրյան

Արթուր Ավետիսյան

Սասունիկ Թաթիկյան

Սարգիս Մկրտչյան

Գերասիմ Ահարոնյան

Ազիզ Աղաջանյան

Ռադիկ Մանուկյան

Հարություն Խաչատրյան

Արման Նազարեթյան

Հարություն Պապեյան

Վաղարշակ Թադևոսյան

Կարապետ Թադևոսյան

Մարատ Խաչատրյան

Մանուկ Իսախանյան

Էրիկ Աբրահամյան

Սամվել Բաղդասարյան

Անդրանիկ Շահնազարյան

Էդգար Մամիկոնյան

Նորիկ Վարդանյան

Ռոբերտ Կարապետյան

Գոռ Վաղարշակյան

Կարեն Հովագիմյան

Արտակ Ավանեսյան

Կնյազ Ավետիսյան

Սանասար Արոյան

Աշոտ Ենգոյան

Ռուստամ Գասպարյան《Սև Հովազներ》ջոկատի հրամանատար։

Հավերժ փառք ու պատիվ մեր Հերոս տղերքին․

 
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր