3525 դիտում
10:34 06-12-2021
Ռուս խաղաղապահները սկսել են 400 հա տարածքի ականազերծումը Մարտակերտի շրջանում
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի տարածքը մաքրում են պայթունավտանգ առարկաներից և ականազերծում են քաղաքը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի ու անասունների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման խնդիրները:
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի ու անասունների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման խնդիրները:
«Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում սկսվել են գյուղատնտեսական նշանակության հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները: Այսօր ականազերծվել է 1,5 հա տարածք, ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հա տարածք, աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 պայթյունավտանգ առարկա»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
2020թ․-ի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա:Նմանատիպ նյութեր
2180 դիտում
18:41 12-12-2020
Ռուս խաղաղապահները Մարտակերտի դպրոցում դաս են անցկացրել. News.am
1055 դիտում
16:27 23-11-2020
Արցախում սկսվել է տարածքների ականազերծումը
Այս բաժնից
418 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
226 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը