211652_close_icon
views-count7501 դիտում article-date 13:10 06-12-2021

Այսօր մենք հաղթանակ չենք նշելու, մեր թիմով գնում ենք զոհված տղերքի մոտ՝ մոմավառության. Մամիկոն Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճիշտն ասած, ես հիմա էլ այս մրցապայքարի անունը հաղթանակ չեմ դնում, էդ առավելությունը Վանաձորի ժողովրդի առավելությունն է: Այս մասին, դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո իր շտաբում NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Վանաձորի համայնքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ։ Մամիկոն Ասլանյանը:

«Ես հիմա էլ հայտարարում եմ, որ վաղվանից մոռանալու եմ, թե  քարոզարշավի ժամանակ ինչ է եղել, բացի այն, որ խորհուրդ կտայի այն մարդկանց, որոնք քաղաքական  կամ այլ դֆրդպատճառներով մարդկանց գործից ազատել են, հնարավորություն ունեն մինչեւ իրեր դրությունը կփոխվի, վերականգնելու իրենց աշխատանքում:

Այսօր մենք ոչ մի հաղթանակ չենք նշելու, որովհետեւ ես հատուկ քարոզարշավի ընթացքում էմոցիոնալ ֆոնի վրա որեւէ քաղաքական դիվիդենտ չեմ հավաքել: Բանակ, գերիներ, զոհվածներ ու էսօր էլ տոնախմբություն չենք նշի եւ մեր թիմով բարձրանալու ենք մեր զոհված տղաների մոտ մոմավառությու անենք ու դրանով սահմանափակենք»,-ասաց նա:

Հարցին, թե նախնական գնահատականներով արդյոք ձեր դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի,  եւ եթե ոչ, չպե՞տք է կոալիցիա կազմի այլ ուժի հետ, Ասլանյանը պատասխանեց. «Եկեք քաղաքական հարաբերություններն առայժմ չշահակենք, մենք այսօր առաջատար ենք Վանաձոր խոշորացված համայնքի բնակչությունը մեզ տվել է քվե եւ մենք դա կիրացնենք հանուն մեր համայնքի: Մենք մեր քվեն կիրացնենք ժողովրդի տված վստահությանը համապատասխան: Թե ինչ ձեւով դա կիրացնենք, ցույց կտա ժամանակը»:

Նա հայտարարեց, որ այս ընտրություններում ոչ թե եղել է վարչական ռեսուրսի չարաշահում, այլ փնթի օգտագործում. «Դա մեր քաղաքին հարիր չէր եւ որեւէ մեկն այդպես քաղաքապետ չի կարող ընտրվել: Նման փնթի մեթոդներով քաղաքապետ չեն դառնում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր