211652_close_icon
views-count52729 դիտում article-date 14:04 06-12-2021

Պարեկների հերթական բացահայտումը՝ Երևանում. BMW-ի վարորդը եղել է առանց «պռավայի», ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական օրինախախտ վարորդի և կասկածելի թմրամիջոց են հայտնաբերել Երևանում:

Երվանդ Քոչար փողոցում 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Պետրոս Վահանյանն ու Քրիստինե Ստամբոլցյանը ծառայության ընթացքում կանգնեցրել են BMW մակնիշի ավտոմեքենա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդը, 34 ամյա Երևանի բնակիչ է, վարորդական իրավունքի վկայակայն չի ունեցել, ավտոմեքենայի դիմապակին էլ եղել է չթույլատրելի՝ թաղանթապատ, իսկ   ընթերականների ներկայությամբ ավտոմեքենան զննություն կատարելուց հետո հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի զանգված:

Պարեկները կատարվածի մասին տեղեկացրել են  4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանին, որից հետո արդեն ժամանել են ոստիկանության կետրոնական բաժնի ծառայողները, որոնց հետ BMW-ի վարորդը ավտոմեքենայով ուղևորվել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ BMW-ն տեղափոխվել է  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական  բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են  նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Լուսանկարաները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր