211652_close_icon
views-count1604 դիտում article-date 15:26 06-12-2021

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի և Հայրենական Մեծ պատերազմի տարիների մեղեդիներով Երևանի «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ տոնական համերգ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին։
 
Բեմում էին Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները՝ ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի գլխավորությամբ և «Only girls» խմբի (գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյան) մեներգչուհի Լիլիթ Խաչատուրյանը։
Բացառիկ ելույթով ներկայացավ նաև ռուս դաշտնակահար Ալեքսանդր Յակովլևը։  Դաշնակահարը վետերանների համար կատարեց ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 
 
Համերգին ներկա էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, որոնցից մեկը՝ Հենրիկ Խառատյանը այդ օրը նշում էր իր ծննդյան  95-ամյակը։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը շնորհավորեց սիրելի վետերանին և հատուկ նվեր փոխանցեց։ Նույն օրը 50-ից ավելի վետերաններ Մոսկվայի կառավարության անունից պարենային փաթեթներ ստացան ։
 
«Խոնարհվում ենք Հայրենական պատերազմի մասնակից բոլոր վետերանների առջև, ովքեր ոչ միայն հաղթանակել են այդ դժվարին պաատերազմում, այլև մեր օրերում իրենց ներկայությամբ դաստիարակում են երիտասարդներին և սերունդներին փոխանցում պատերազմի մասին իրական ճշմարտությունը՝ թույլ չտալով խեղաթյուրել պատմությունը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: 
 
Միջոցառմանը ներկա էին պետական այրեր և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 
 
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն ամեն տարի կազմակերպում է տոնական միջոցառումներ՝ նվիրված հերոսական ճակատամարտին։ Համերգը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտի և Հայրենակիցների մոսկովյան տան աջակցությամբ։ 
 
Հիշեցնենք, որ Մոսկվայի պաշտպանության համար մղվող մարտերը (1941-1942) Հայրենական Մեծ պատերազմի պատմության առանցքային և բեկումնային մարտերից մեկն է։
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր