211652_close_icon
views-count1693 դիտում article-date 18:30 06-12-2021

Մեսին դժգոհ է Պոչետինոյից և նրա մարտավարությունից

 ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի շրջապատի մոտ հարցեր են առաջացել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքի վերաբերյալ:
 
Մեսիին և փարիզցիներին քննադատում են անշուք խաղի և Ֆրանսիայի առաջնությունում պարբերաբար միավորներ կորցնելու մեջ: Իսկ արգենտինացի հարձակվողի մտերիմները դա կապում են մարզչի հետ, որը մինչև հիմա չի կողմնորոշվել խաղադաշտում Մեսիի գործառույթների հարցում և նրան հարձակման գծում օգտագործում է տարբեր դերերում:
 
Մեսիի շրջապատը դժգոհ է Պոչետինոյից և նրա մարտավարությունից: Մասնավորապես, ընդգծվում է, որ մարզչի խաղի համար չափազանց բարդ մարտավարություններ է ընտրում:
 
Ֆրանսիայի առաջնության 9 խաղում Մեսին ՊՍԺ կազմում դարձել է ընդամենը 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր