211652_close_icon
views-count1728 դիտում article-date 20:53 06-12-2021

Հայ-Ռուսական համալսարանը և Ռուսաստանի օլիմպիական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտոր Լև Բելոուսովը դեկտեմբերի 6-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: 

Հուշագրի նպատակն է սահմանել Կողմերի միջև համագործակցության ուղղությունները: Կողմերը համաձայնում են համագործակցել մի շարք ուղղություններով, որոնցից են ուսանողների, փորձագետների փոխանակումը, երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրների տարածքներում անցկացվող համապատասխան կոնֆերանսներին և սեմինարներին, սպորտային կառավարման և սպորտային իրավունքի ուղղությունների գծով համատեղ կրթական ծրագրերի մշակումը, ՀՌՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գծով կրթական ծրագրերի մշակման գործում Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի փորձագետների ներգրավումը, ՀՌՀ-ի ուսանողների համար մրցութային հիմունքներով MSA (սպորտային վարչարարություն) մեկամյա կրթական ծրագրով ուսումնառության հնարավորությունը։ 

ՀՌՀ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր