211652_close_icon
views-count2082 դիտում article-date 19:10 09-12-2021

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը Ղազախստանում չեղարկվել է՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Արագ և կայծակնային շախմատի ընթացիկ  տարվա աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել  Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում՝ դեկտեմբերի 25 – 31 –ը: Բայց նշած վայրում ստուգատեսը չի կայանա կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով, քանզի  մասնակիցները պետք է մեկ շաբաթ մեկուսանային:

Մրցաշարին  մասնակցելու էին  նաև Հայաստանի շախմատիստները:

Աշխարհի առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է  մեկ  միլիոն ԱՄՆ դոլար:

ՖԻԴԵ –ն փնտրում է մրցումների անցկացման նոր հանգրվան:

Նման ձևաչափով առաջնությունները անցկացվում են 2012 թվականից: Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության գործող չեմպիոնը , դասական շախմատի թագակիր, նորվեգացի Մագնուս Կառլսենն է:

Նմանատիպ նյութեր