211652_close_icon
views-count2065 դիտում article-date 22:13 10-12-2021

Մագնուս Կարլսենը պաշտպանեց շախմատի Աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Նորվեգացի Մագնուս Կարլսենը ժամանակից շուտ պաշտպանել է շախմատի Աշխարհի չեմպիոնի կոչումը՝ ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի դեմ 11-րդ պարտիայում հաղթանակ տանելով։ Նեպոմնյաշչին, անգամ եթե հաղթեր մնացած 3 պարտիաներում, չէր կարողանա հասնել Կարլսենին․ 11 պարտիայից հետո հաշիվը 7,5-3,5 է՝ հօգուտ նորվեգացու։

Մրցամարտ, որպես այդպիսին, չստացվեց: Ռուսաստանցի գրոսմայստերը պարզապես պատրաստ չէր այս մակարդակի մրցավեճի, առաջին հերթին՝ հոգեբանորեն, ինչի վառ վկայությունն էլ պարտված պարտիաներում նրա կոպիտ, երբեմն՝ մանկական վրիպումները:

Առաջին 5, ինչպես նաև 7-րդ և 10-րդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ Կարլսենը հաղթել է Նեպոմնյաշչիին։

Նշենք՝ Կարլսենը 2013 թվականին է նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու արդեն 4-րդ անգամ պաշտպանել այն։

Կարլսենը 1,2 միլիոն եվրո ստանա, իսկ Նեպոմնյաշչին՝ 800 հազար եվրո, հայտնում է Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր