211652_close_icon
views-count18242 դիտում article-date 12:16 12-12-2021

Մինչ Երևանի քաղաքապետարանը Սարալանջի խճուղում սոճիների պուրակ է ստեղծում, այնտեղից գողանում են նոր տնկված ծառերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին ամիսներին Երևանի  քաղաքապետ  Հայկ Մարությանի և  Երևանի վարչական շրջանների  ղեկավարների ակտիվ մասնակցությամբ մայրաքաղաքում սկսվել են կանաչ գոտիների վերականգնմանն ուղղված աշխատանքներ:

Վերջերս Երևանի քաղաքապետարանը Սարալանջի խճուղում 100-ից ավելի սոճի տեսակի ծառեր է տնկել, ինչի շնորհիվ տարածքը հետագայում կպատվեր կանաչով:  Անգամ լուծվել է երկար տարիների  չլուծված՝ ոռոգման ջրի խնդիրը:

Ցավոք, կան քաղաքացիներ, ովքեր իրենց սև գործն են անում:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  դեկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները շրջայցի ժամանակ նկատել են, որ Սարալանջի խճուղում իրենց կողմից տնկված մի քանի սոճի տեսակի ծառեր գողացել են:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր