211652_close_icon
views-count4837 դիտում article-date 17:42 12-12-2021

Նոր ավտոբուսներում շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգը. Հովսեփ Կուբաթյան

Մեր նոր ավտոբուսները ունեն ավտոմատ փոխանցման տուփ, տեսախցիկներ, որոնք նկարահանում են ինչպես սրահը, ավտոբուսի ընթացքը, այնպես էլ հետընթաց երթևեկությունը:

Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը:

«Բոլոր նստատեղերի, այնպես էլ կանգնած ուղևորների համար առկա են usb պորտեր՝ լիցքավորման համար:

Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն հատուկ նստատեղեր մանկական սայլակներով և հաշմանդամություն ունեցող ուղևորների համար:

Առկա են նաև երեք էլեկտրոնային ցուցատախտակներ, որտեղ գրված է համարը, սկզբնակետն ու վերջնակետը:

Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային տոմսային համակարգը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր