1317 դիտում
17:41 20-12-2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:
Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության անհրաժեշտության շուրջ:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի մյուս երկրների վրա:
Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:

Նմանատիպ նյութեր
700 դիտում
13:22 12-06-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
1854 դիտում
16:26 08-03-2021
Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները
Այս բաժնից
697 դիտում
22:00 23-04-2024
Տավուշում բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին, Միհրան Մախսուդյանին, Միքայել Մարտիրոսյանին
385 դիտում
21:43 23-04-2024
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները