211652_close_icon
views-count1847 դիտում article-date 12:40 23-12-2021

Վրաստանում «օմիկրոն»-ով վարակման 24 դեպք է գրանցվել

Armtimes.com-ը գրում է. Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է «օմիկրոն» շտամով վարակման 24 դեպք։

Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության, փոխանցում է ALIQ-ը:

«Թիրախային խմբում գտնվում են 20-45 տարեկան անձինք, վարակը կարող է տարածվել նաև երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։ Վարակի տարածման տեմպը կարող է արագանալ հունվարի 15-ից հետո»-նշել է վարակաբանը։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ Վրաստանում նոր շտամով վարակված քաղաքացիները բժշկական վերահսկողության ներքո են գտնվում, ևս 53 անձ այժմ հոսպիտալացված է, նրանց մոտ  «օմիկրոն»-ով վարակվածությունը դեռևս չի հաստատվել։

Նմանատիպ նյութեր