211652_close_icon
views-count2611 դիտում article-date 14:30 23-12-2021

Մարզահամերգային համալիրում կցուցադրվի «Դեպի մեծ երազանքներ» երաժշտական, պարային, թատերական շոուն

Դեկտեմբերի 24-ին ժամը 19:00-ին, դեկտեմբերի 25-ին և 26-ին ժամը 16:00-ին Մարզահամերգային համալիրում կցուցադրվի «Դեպի մեծ երազանքներ» երաժշտական, պարային, թատերական շոուն։

Շոուի ուղերձն է սովորեցնել, որ մեծ նպատակներն իրականացնելու համար, առաջին հերթին, պետք է երազել, երազել անկեղծորեն և ուժգին։ Օգնել ուրիշներին՝ կյանքի կոչելու իրենց երազանքները, քանի որ մենք երջանիկ ենք այն ժամանակ, երբ մեզ շրջապատող մարդիկ ևս երջանիկ են։ Միջոցառումն իրականացնում է  «Հայը կա» հասարակական կազմակերպությունը՝ «Բի Հեփի» նախաձեռնության շրջանակներում։

Նշենք, որ միջոցառման տոմսերի վաճառքից առաջացած հասույթի մի մասն ուղվելու է երեխաների երազանքների իրականացմանը՝ BigiDream հարթակի միջոցով։

Հարթակը ոգեշնչում է երեխաներին երազել և աշխատասիրությամբ, միմյանց օգնելով հասնել բոլոր երազանքներին։ Այն հնարավորություն է տալիս բոլորին պատմել իրենց երազանքների մասին, նկարահանել դրանք և իրենց տաղանդները ներկայացնելու միջոցով ուշադրություն գրավել ու հնարավորություն ունենալ հասնել դրանց իրականացմանը։ Իսկ Տիեզերքից ժամանած Բիգին և իր ընկերները սովորեցնում են երեխաներին հավատալ իրենց երազանքներին, պայքարել դրանց համար և երբեք չհանձնվել։

«Հայը կա» նախաձեռնության գաղափարն է՝ համախմբել բոլոր նրանց, ովքեր իրենց ապրելակերպով և գործունեությամբ ապացուցել և ապացուցում են, որ հայը կա, հայն ապրում է և հզորանում։
 

Նմանատիպ նյութեր