211652_close_icon
views-count15368 դիտում article-date 19:40 28-12-2021

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունը կազմակերպել էր միջոցառում՝ արցախյան պատերազմի մասնակիցների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր միությունը «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպեց միջոցառում` արցախյան պատերազմի մասնակիցների, նահատակների, անհետ կորածների, վիրավորների, գերիների, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախահայերի ընտանիքների երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և եկեղեցու համայնքի երեխաների համար։

Միջոցառման շրջանակում նախատեսված էր անակնկալներ, նվերներ, նաև՝ Մանկական Աստվածաշունչ։

«Հավատում եմ» խորագրով և երեխաների ամանորյա ցանկություններով զարդարվեց տոնական եղևնին։

Միջոցառման վերջում ցուցադրվեց «Օլիմպիկուս» մուլտֆիլմը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 357+
357+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր