211652_close_icon
views-count6207 դիտում article-date 19:48 31-12-2021

Ովքեր ամուսնացան 2021-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVElife.am

Ամփոփելով 2021-ը,  EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր ամուսնացան 2021-ին։



Երիտասարդ դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն ամուսնացել են հունվարի 18-ին։
Այս մասին տեղեկանում ենք դերասանի Instagram-ի էջից, ուր հրապարակել է հարսանեկան լուսանկար։ Հրապարակմանը կից Բեն Ավետիսյանը գրել է․

«Աստծո Օրհնությամբ դարձար իմ կինը»։

Դիանան նույնպես լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում, որին կից. «Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է, հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել»:

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել էր 2020թ․-ի ամռանը:



Վարդուհի Վարդանյանի որդին՝ 23-ամյա Ռուբենը և սիրելին՝ Մերին, ամուսնացել են  հունվարի 23-ին: Զույգի կնքահայրն ու կնքամայրը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն են եղել, ինչպես որոշվել էր ավելի վաղ։



«Կինստագրամ» սիթքոմից հայտնի Նորո Նիկոյանն ամուսնացել է։ Նրա ընտրյալը Լուսինեն է։ Հարսանիքին ներկա են եղել հայտնի հյուրեր` Արուս Տիգրանյանն ամուսնու հետ, Լիանա Վանոյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Էմմա Մկրտչյանը եւ այլք, որոնք էլ միկրոբլոգի իրենց էջերում կիսվել են արարողության լուսանկարներով ու հոլովակներով։ Զույգը ամուսնացել է մարտի 5-ին։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր