Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր»
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 1-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Նորին Սրբությունը և եպիսկոպոսներն աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության եւ խաղաղության համար:
Նորին Սրբությունը և եպիսկոպոսներն աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության եւ խաղաղության համար: