Եվրոն նշում է ստեղծման 20-ամյակը
Այսօր լրանում է համաեվրոպական տարադրամի՝ եվրոյի շրջանառության մեջ դրվելու 20 տարին։ Ուղիղ երկու տասնամյակ առաջ ԵՄ 11 պետություններում կանխիկ հաշվարկներում ազգային տարադրամներին փոխարինելու եկավ համաեվրոպական արտարժույթը՝ եվրոն։ Հաղրոդում է ec.europa-ն։
ԵՄ ղեկավարների համոզմամբ՝ անցած երկու տասնամյակների ընթացքում միասնական տարադրամի գոյությունը հնարավորություն տվեց մեծացնել եվրոպական երկրների տեսակարար կշիռը համաշխարհային տնտեսության մեջ։
«Մենք համաշխարհային առևտրի խոշորագույն դերակատարն ենք և այդ առևտրի գրեթե կեսը իրականացվում է եվրոյով», - այսօր հրապարակված ուղերձում նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ «միասնական տարադրամը Եվրոպայի ուժի իրական խորհրդանիշն է»։
Եվրոն կանխիկ շրջանառության մեջ դրվեց 2002 թվականի հունվարի 1-ին։ Մինչ այդ այն շուրջ երկու տարի կիրառվում էր բացառապես անկանխիկ վճարումների համար։ Այսօր Եվրոն որպես միակ վճարման միջոց կիրառվում է ԵՄ անդամ 28 պետություններից 19-ում, շրջանառության մեջ է 27,6 միլիարդ եվրոյի թղթադրամ՝ մոտ 1,5 տրիլիոն եվրո արժողությամբ: Ներկայումս եվրոն աշխարհում 2-րդ ամենաշատ օգտագործվող արժույթն է՝ ԱՄՆ դոլարից հետո: