211652_close_icon
views-count3263 դիտում article-date 14:11 03-01-2022

Բայդենը Զելենսկու հետ զրույցում հայտարարել է վճռական միջոցների մասին՝ Ուկրաինա ՌԴ-ի հետագա ներխուժման դեպքում

Սպիտակ տունը հայտարարել է հունվարի 2-ին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։

«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռական քայլեր կձեռնարկեն Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում: Ղեկավարները աջակցություն են հայտնել դիվանագիտական ջանքերին, որոնք հաջորդ շաբաթ կսկսվեն ռազմավարական կայունության շուրջ երկկողմ երկխոսությամբ, ՆԱՏՕ-ում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում: Նախագահ Բայդենը ընդգծել է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ու գործընկերների հավատարմությունը «ոչինչ առանց քեզ քո մասին» սկզբունքին։ Նա հաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաեւ աջակցություն է հայտնել Դոնբասում լարվածությունը թուլացնելու համար վստահության ամրապնդման միջոցներին եւ ակտիվ դիվանագիտությանը` հաջակցություն նորմանդական ձեւաչափի Մինսկի համաձայնագրերի իրականացումն առաջ մղելու համար»,- նշվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր