211652_close_icon
views-count2269 դիտում article-date 20:59 03-01-2022

Մեկնարկել են Թեհրան-Երևան-Թեհրան չվերթերը

Iran Airtour ավիաընկերությունն սկսել է իրականացնել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 

Կիրականացվեն շաբաթական 2 չվերթ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր