211652_close_icon
views-count1298 դիտում article-date 23:03 10-01-2022

Մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը

Հունվարի 12 –ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկ –մարզուհիներ ՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր:

Հայաստանը  կներկայացնեն մենասահորդ  Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն  Սենեկալ պարային  զույգը։

Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս  2021թ.  սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է  օլիմպիական ուղեգիր և  նախապատրաստվում  է  Պեկինի  մարզահանդեսին:

Նմանատիպ նյութեր