1110 դիտում
16:56 11-01-2022
Մոսկովյան շրջագայությանն ընդառաջ՝ «Ակունք» համույթը կներկայանա համերգով
Մոսկովյան համերգային շրջագայությանն ընդառաջ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։
Համերգը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 19:00-ին։ Այնուհետև համույթը կմեկնի Մոսկվա՝ մի քանի համերգ ներկայացնելու տեղի հայ և ռուս հանդիսատեսին և հայ երգը, պարն ու երաժշտությունը տարածելու աշխարհով։
Նշենք, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ բարձր մակարդակով Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը:
Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։
Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
966 դիտում
22:22 12-09-2022
«Ակունք» պետական ազգագրական համույթը Անկախության տոնի առթիվ հանդես կգա բացօթյա համերգով
4317 դիտում
18:35 26-11-2019
«Ակունք» ազգագրական համույթը 45 տարեկան է
2032 դիտում
23:04 05-02-2019
«Գյուրջիև» համույթը Ռիգայում հանդես է եկել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով
Այս բաժնից
418 դիտում
21:11 23-04-2024
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
685 դիտում
20:58 23-04-2024
Ոստիկաններն ուժով փորձում են բացել Բագրատաշենի անցակետի տանող ճանապարհն ու ցրել ցույցը․ aravot.am
370 դիտում
20:47 23-04-2024
Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր