211652_close_icon
views-count9149 դիտում article-date 12:22 12-01-2022

«Կյանքիս գնով հողս կպահեմ»․ Զոհված Վահան Բաբայանը թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր. News.am

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում երեկ՝ հունվարի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը  Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը, հայտնում է News.am-ը:

«Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- նշեց Վահանի եղբայր Վոլոդյա Բաբայանը։

Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։

Նմանատիպ նյութեր