211652_close_icon
views-count1347 դիտում article-date 17:11 12-01-2022

Պեկինում բացվել է 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի մամուլի գլխավոր կենտրոնը

Պեկինում բացվել է 2022թ.  ձմեռային օլիմպիական խաղերի մամուլի  գլխավոր կենտրոնը, որի  մակերեսը 98 000 քմ է։ 

Համալիրը գտնվում է Օլիմպիական այգում տեղակայված  Չինաստանի ազգային կենտրոնի նորակառույց տաղավարում, որտեղ կենտրոնացած է մարզահամալիրների  մեծ մասը։ Բոլոր ասպարեզները 2008թ.  ամառային օլիմպիական խաղերի ժառանգությունն են: 

Գլխավոր մեդիա կենտրոնում տեղի կունենան մամուլի ասուլիսների և լրատվամիջոցների  պաշտոնական միջոցառումների մեծ մասը:

Շուրջ 2800 մարդ կկարողանա միաժամանակ աշխատել կենտրոնում, որը հունվարի 24-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կգործի շուրջօրյա։ 

Նմանատիպ նյութեր