211652_close_icon
views-count6566 դիտում article-date 18:55 12-01-2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընտրվել է ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսուհետ կգլխավորի Ֆիզիկական Կուլտուրային Հայկական Պետական Ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով գումարված 1-ին նիստում ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հոգաբարձուների խորհրդի քարտուղար՝ ՀՖԿՍՊԻ հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Վարինկա Ավագիմյանը։

Նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի հիմնադիր, հայկական սպորտի երախտավոր Հարություն Յավրյանին ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանձնել է բուհի 75–ամյակին նվիրված ոսկե հուշամեդալ։

Նմանատիպ նյութեր