211652_close_icon
views-count3236 դիտում article-date 20:07 12-01-2022

ՌԴ գլխավոր դատախազն Արթուր Դավթյանին է հանձնել «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալը

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է հանձնել «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալը, որով նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով պարգևատրվել է երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար։

Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:

ՌԴ նախագահի անունից մեդալը 2022թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր