211652_close_icon
views-count83275 դիտում article-date 10:52 14-01-2022

Արտակարգ դեպք Երևանում. Toyota Prado-ում պայթյուն է տեղի ունեցել. 26-ամյա վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota  Prado մանիշի ավտոմեքենայում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրը սահմանազատել են կրտսեր պարեկներ  Ժորա Շահբազյանն ու Սարգիս Դանիելյանը, որպեսզի ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանը կատարի դեպքի վայրի զննություն:

Մինչ հետաքննիչը տեղում աշխատում էր, Այրվածքաբանության կենտրոնից ժամը 02:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արթուր Ա.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախաոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր