211652_close_icon
views-count41957 դիտում article-date 09:30 14-01-2022

Կոտայքի մարզում բախվել են Volvo-ն ու ձնամաքրման աշխատանքներ կատարող ավտոգրեյդերը. վիրավորներից մեկը քահանա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  26-րդ կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վանիկ Փաշինյանի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և Արզական գյուղի բնակիչ, 56-ամյա Հայրապետ Մկրտչյանի վարած ավտոգրեյդերը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volvo-ի վարորդ Վ Փաշինյանն ու նրա ուղևոր, 34-ամյա Արթուն Դամադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի սռթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դամադյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  քահանա է, իսկ վարորդներից Հ. Մկրտչյանը աշխատում է Կոտայքի ճանշինում և այդ պահին իր գործընկերներ հետ կատարում էր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր