211652_close_icon
views-count1564 դիտում article-date 22:50 17-01-2022

WADA-ի արգելված նյութերի ցանկում որոշ լրացումներ են կատարվել

Հակադոպինգային  համաշխարհային  կազմակերպության / WADA  / 2022թ. արգելված նյութերի ցանկում որոշ լրացումներ են  կատարվել: Այս մասին հայտնեց սպորտային բժիշկ, հակադոպինգային  գործակալության  տնօրենի  ժամանակավոր  պաշտոնակատար  Դավիթ Մոսինյանը:

Խոսքը վերաբերում է մրցումային փուլում օգտագործվող դեղամիջոցներին ՝ մասնավորապես գլյուկոկորտիկոիդներին  / կենալոգ, բետամետազոն, դեքսամետազոն և պրեդնիզալոն /:

Մարզիկների հետ աշխատող  բժիշկները նշած դեղամիջոցները նշանակելիս պետք է հաշվի առնեն մրցումային  ծրագրերը:

Գործակալությունը ներկայացրել է նաև գլյուկոկորտիկոիդների օգտագործման կանոններն ու նշել, թե որքան ժամանակ են  դրանք  մնում օրգանիզմում:

                        ԳԼՅՈՒԿՈԿՈՐՏԻԿՈԻԴՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

 

Կենալոգ

Բետամետազոն

Դեքսամետազոն

Պրեդնիզալոն

Միջմկանային

Սրվ․

60 օր

7 օր

7 օր

14 օր

Միջողային

Սրվ․

60 օր

7 օր

7 օր

14 օր

Ներհոդային

Սրվ․

14 օր

7 օր

7 օր

14 օր

Հարհոդային

Սրվ․

14 օր

7 օր

7 օր

14 օր

Օրալ

Հաբ

30 օր

7 օր

7 օր

7 օր

Ներերակային

Սրվ․

30 օր

21 օր

14 օր

14 օր

Ենթամաշկային

Սրվ․

14 օր

7 օր

7 օր

14 օր

Ներմաշկային

Սրվ․

14 օր

7 օր

7 օր

14 օր

 

Նմանատիպ նյութեր