211652_close_icon
views-count935 դիտում article-date 20:01 17-01-2022

Թուրքիայի կառավարության նիստում անդրադարձ կկատարվի Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը

Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ է կատարվելու Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցած Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման արդյունքներին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է cnnturk.com-ը:

Թուրքիայի կառավարության առաջիկա նիստի օրակարգում, որը տեղի կունենա չորեքշաբթի, ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում են  տնտեսությանը, համավարակին և ահաբեկչության դեմ պայքարին:

Նմանատիպ նյութեր