2908 դիտում
19:31 18-01-2022
«Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց նախապայմաններն ասել են ու այդ նախապայմաններով էլ առաջնորդվելու են». Թեւան Պողոսյան. aravot.am
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ մեկնարկած բանակցությունների ֆոնին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը «Հենարան» մամուլի ակումբում հիշեցրեց նույն հարցի շուրջ Ցյուրիխում ստորագրված արձանագրության նախապատմության մի դրվագ. «Շատերը չեն հիշում եւ օգտագործում են միայն «Ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը, հայտնում է aravot.am-ը։
Բայց եթե մինչեւ այդ ամբողջ գործընթացին հետեւեք, կտեսնեք, որ ամեն անգամ էլ օգտագործվել է առանց նախապայմանների տերմինը: Որտե՞ղ ենք մենք առաջինը իմացել նախապայմանի մասին: Ցյուրիխում, երբ Էդվարդ Նալբանդյանը պահանջեց, որ ողջույնի տեքստը պետք է տրամադրեք մեզ, մենք էլ մերը իրենց տանք, որ վստահ լինենք: Եվ այդ տեքստի պատճառով Թուրքիան չստորագրեց: Տեքստում ի՞նչ կար գրած: Որ Թուրքիան նախապայման է դրել, ասել է՝ մինչեւ Ադրբեջանի հետ տարաձայնությունները չբարելավվեն, որեւէ գործընթաց չի գնալու: Թուրքիան բանակցելով եկավ-հասավ Ցյուրիխ ու որոշեց այդ օրը, այսպես ասած, այդ անակնկալը մատուցել: Իրենք մեզ էին մեղադրում, մենք՝ իրենց: Բայց եկեք միջազգային հանրության արձագանքը նայենք: Այն ժամանակ մի սիրուն տերմին էր օգտագործվում. «գնդակը գտնվում է այս մեկի դաշտում»: Թուրքիան ամեն անգամ ասում էր «գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում»: Բայց էլ Հիլարի Քլինթոնը, էլ ռուսական կողմը, էլ եվրոպական երկրները եւ Հայաստանը միշտ ասում էին, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում: Այս ամեն ինչը մոռացել ենք ու հիմա մտածում ենք, թե այս մի գործընթացում ինչ է լինելու: Այս մարդիկ իրենց նախապայմաններն ասել են ու այդ նախապայմաններով էլ առաջնորդվելու են»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1607 դիտում
21:06 17-10-2019
Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն. ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին. Թեւան Պողոսյան
3668 դիտում
14:54 08-02-2020
«Քաղաքական իմաստով ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա». Թեւան Պողոսյան. News.am
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
319 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո