211652_close_icon
views-count45583 դիտում article-date 14:42 19-01-2022

Երևանում թալանել են հայաստանյան հայտնի բանկերից մեկի վաճառքի վարչության պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, ով հայտնել է, որ գալով տուն հայտնաբերել է տունը թալանված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված հասցե է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և Հայաստաի քննչական կոմիտեի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է,  որ,  հավանաբար,  հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից  մինչև  ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում:

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր